-
Վախեցե՛ք Տեր Աստծուց, քանի որ մոտիկ է Տիրոջ օրը, որովհետև Տերը պատրաստեց իր զոհերը և հրավիրեց իր հրավիրյալներին։
-
ՈՒզբեկստանի իրավապահ մարմինները ստիպված են միջոցներ ձեռնարկել. «ՈՒզբեկստանի իսլամական շարժում» ահաբեկչական խմբավորումը հայտարարել է «Իսլամական պետություն» խմբավորմանը միանալու մասին:
-
ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանի գլխավորած պատվիրակությունը հոկտեմբերի 6-ից 8-ին պաշտոնական այցով կլինի Վրաստանում:
-
Շվեդիայի վարչապետ Ստեֆան Լյովենը հայտարարել է, որ Իսրայելի և Պաղեստինի միջև կոնֆլիկտի լուծումը երկու երկրների ճանաչումն է:
-
Հոկտեմբերի 6-ին ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանն ընդունել է Ղազախստանի ԱԳ նախարարի առաջին տեղակալ, Աստանայում կայանալիք «Ապագայի էներգիան» խորագրով ԷՔՍՊՈ-2017 միջազգային ցուցահանդեսի ազգային համակարգող Ռապիլ Ժոշիբաևին։
-
ԼՂՀ-ի երկրորդ քաղաք Շուշիի քաղաքապետ Արծվիկ Սարգսյանը և Արցախ ժամանած Ֆրանսիայի Բուրգ լե Վալանսի քաղաքապետ Մարլեն Մուրիեն ստորագրել են Բարեկամության հռչակագիր երկու քաղաքների միջև։
-
ԵԽԽՎ աշնանային նստաշրջանում իր մտահոգությունն է հայտնել Ադրբեջանում լրագրողների, քաղաքացիական հասարակության ակտիվիստների նկատմամբ՝ քաղաքական հետապնդումների և ճնշումների կապակցությամբ:
-
Հայաստանի արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանը հոկտեմբերի 7-ին կհանդիպի Ֆրանսիայի ԱԳ և միջազգային զարգացման նախարար Լորան Ֆաբիուսին:
-
Վաղ առավոտից տոնավաճառների աշխատակիցները կրկին հավաքվել են կառավարության շենքի մոտ՝ ստանալու վարչապետի պատասխանը, թե «Շրջանառության հարկի մասին» օրենքում ինչ փոփոխություններ կկատարվեն: Նրանք ժամանակ առ ժամանակ վանկարկում են «պա-տա-սխան, պա-տա-սխան»:
-
ՈՒկրաինայի «Նավթոգազ» ընկերությունը փոխարինող է գտել ռուսական «Գազպրոմ» էներգետիկ ընկերությանը՝ ՈՒկրաինան գազային պայմանագիր է կնքել նորվեգական Statoil-ի հետ: